Ս. Կարապետյանի իրական պատմությունը

Ս. Կարապետյանի իրական պատմությունը

Ս. Կարապետյան, 28 տարեկան
Ես ամուսնուս երկրորդ կինն եմ: Երբեք նրա հոգատար վերաբերմունքն իմ ու երկու երեխաներիս նկատմամբ չեմ զգացել: Նրա հայհոյանքները, արհամարհանքը, սպառնալիքները ես անտեսել եմ ընտանիքս պահպանելու համար: Ինքնուրույն կամ մորս օգնությամբ եմ լուծել երեխաներիս խնդիրները` ամուսնուս կողմից որևէ աջակցություն չստանալով:

Ընտանեկան անառողջ մթնոլորտն իր վատ ազդեցությունն ունեցավ երեխաներիս վրա: Մեծ երեխաս` աղջիկս, սկսեց կակազել, …

Ա. Մինասյանի իրական պատմությունը

Ա. Մինասյանի իրական պատմությունը

Ա. Մինասյան, 24 տարեկան
Ամուսնացել եմ իմ և նախկին ամուսնուս ծնողների միջնորդությամբ, ու երբեք ծնողներիս կամ իմ մտքով չէր անցնի, որ ինձ հետ ամուսնանում են շահադիտական նպատակներով։
Ամուսնությանս առաջին իսկ օրվանից ստիպված էի խնամել քաղցկեղով հիվանդ սկեսուրիս, ավելի ուշ՝ անկողնուն գամված սկեսրայրիս: Բայց նրանք ու ամուսինս ոչ միայն չէին գնահատում իմ այդ աշխատանքն ու նվիրվածությունը, այլև ինձ …

Օ. Գրիգորյանի իրական պատմությունը

Օ. Գրիգորյանի իրական պատմությունը

Օ. Գրիգորյան, 34 տարեկան
Ամուսինս իմ նկատմամբ բռնություն գործադրեց մեր ամուսնության առաջին իսկ գիշերը, որը շարունակվեց ամուսնության տասնյոթ տարիների ընթացքում: Նա ինձ պարտադրում էր ոչ ավանդական սեռական հարաբերություններ ունենալ, ինչին չհամաձայնելու դեպքում պատժում էր տարբեր ձևերով, օրինակ` մի անգամ փորձեց լուցկու հատիկները մեջքիս հանգցնելով «սիրո» խոստովանություն գրել:
Նա առանց թաքցնելու դավաճանում էր ինձ: Ծեծում էր նույնիսկ այն …

Մեկ քայլ դեպի վեր

Մեկ քայլ դեպի վեր

<<24 տարեկան եմ, ամուսնացել եմ իմ  և ամուսնուս ծնողների միջնորդությամբ: Սակայն մեր ծնողները չէին կարող ենթադրել,  որ մեր ամուսնությունը ամուսնուս կողմից  շահադիտական բնույթի էր, քանի որ պետք է խնամեի նախ  քաղցկեղով հիվանդ սկեսուրիս, այնուհետև անկողնային հիվանդ սկեսրոջս: Ոչ նրանք, ոչ էլ առավել ևս  ամուսինս ոչ միայն չգնահատեցին ջանքերս, այլև արժանացրեցին ինձ ճորտատիրական վերաբերմունքի` ենթարկելով  հոգեբանական …

Մանդալայի մեդիոտիվ ռելաքսացիոն նկարազարդում

Մանդալայի մեդիոտիվ ռելաքսացիոն նկարազարդում

Սովորաբար Կանանց իրավունքների կենտրոն դիմում են այն կանայք, ովքեր ընտանիքում, շրջապատում կամ աշխատավայրում ենթարկվում կամ ենթարկվել են հոգեբանական, ֆիզիկական և սեռական բռնության: Նրանց մոտ դիտվում են տարբեր հուզական վիճակներ: Անհատական հոգեբանական խորհրդատվության միջոցով կիրառվում են թերապևտիկ զրույցի որոշ տարրեր` ակտիվ ունկնդրման մեթոդ, զգացմունքների ռեֆլեքսիա, էմպաթիա, ռելաքսացիոն տեխնիկաներ և այլն, որի նպատակն է բարելավել ընտանեկան բռնության ենթարկված կանանց, …

Ակցիա Զարուհի Պետրոսյանի մահվան դեպքի արդար քննության համար

Ակցիա Զարուհի Պետրոսյանի մահվան դեպքի արդար քննության համար

Հունվարի 31-ին, ժամը 17:00-ին ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը և խթանում գործի թափանցիկության ապահովումը, կիրականացնի ակցիա Երևան քաղաքում, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև:
Այս ակցիայի միջոցով կոալիցիան ցանկանում է դատափետել ընտանեկան բռնություն կոչվող ախտը Հայաստանում և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, …

Շիրմաքարի վրա քսանհինգամյա գեղեցկատես նկարի տակ գրված էր. «Սպանվեց բարբարոս ամուսնու կողմից»:

Շիրմաքարի վրա քսանհինգամյա գեղեցկատես նկարի տակ գրված էր. «Սպանվեց բարբարոս ամուսնու կողմից»:

Մոր պատմածից:
«Շատերն էին ճանաչում նրան: Դպրոցում լավ էր սովորում, հետո ընդունվեց ինստիտուտ, բայց ուսումը չավարտած` հանդիպեց այդ տղային: Վերջինս մինչև ականջների ծայրը սիրահարվել էր նրան: Ինչ ասես` չարեց, որ ամուսնանան: Բայց ահավոր խանդը նրան հանգիստ չէր տալիս:
Շատերն էին զարմանում, թե ինչպես աղջիկս համաձայնեց ամուսնանալ այդ տղայի հետ: Խանդի առիթ միշտ էլ լինում էր: Հարսանիքների, քեֆերի …

“Լուռ վկաներ”. ցուցահանդես Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

“Լուռ վկաներ”. ցուցահանդես Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

Սույն թվականի նոյեմբերի 29-ին ք. Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ժամը 13:00-ից մինչ 20:00-ն Կանանց իրավունքների կենտրոնը <<Ակտիվության 16 օր ընդդեմ գենդերային բռնության>> քարոզարշավի շրջանակներում կազմակերպել էր ցուցահանդես <<Լուռ վկաներ>> խորագրով, որի նպատակն էր բարձրացնել հասարակության իրազեկվածության աստիճանը ընտանեկան բռնություն երևույթի վերաբերյալ և պայքարել դրա դեմ: Ցուցահանդեսին ներկայացվեցին կանանց կերպարներով 9 ուրվապատկերներ, որոնց վրա գրված …

Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է

Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է

Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը` նոյեմբերի 25-ին, 7 հասարակական կազմակերպություններ («Կանանց իրավունքների կենտրոնը», «Հասարակություն առանց բռնության»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոնը», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «PINK Armenia»-ն «Զանգակատունը» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը) բողոքի ակցիա եւ երթ կանցկացնեն Երեւանում` ի հիշատակ ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի արդյունքում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի:

Երթի մասնակիցները …

Որդու ինքնասպանության մեջ մեղադրում էին հարսին

Որդու ինքնասպանության մեջ մեղադրում էին հարսին

Ամուսնանալով 18 տարեկանում առանց ամուսնուս ճանաչելու և սիրելու` քաղաքից տեղափոխվեցինք գյուղ սկեսրոջս և սկեսրայրիս հետ ապրելու նպատակով: Այդ տանը մեզ հետ էր ապրում նաև ամուսնուս եղբայրն իր ընտանիքով: Ամուսնության ընթացքում ունեցանք երկու երեխա, սակայն ապրում էինք տնտեսական վատ պայմաններում: Չնչին պատճառներով տանը վեճեր էին ծագում, սկեսուրս և սկեսրայրս անընդհատ մեղադրում էին ինձ և ամուսնուս, որ …

Համառոտ վիճակագրական տվյալներ ՀՀ-ում ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ

Համառոտ վիճակագրական տվյալներ ՀՀ-ում ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ

Կանանց իրավունքների կենտրոնը 2010 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նախաձեռնել և իրականացրել է դատական ակտերի ուսումնասիրություն ՀՀ ընդհանուր իրավասության մարզային և Երևան քաղաքի դատարաններում: Սա հնարավորություն է ընձեռել ստանալու տեղեկություններ մեր երկրում ամուսնալուծությունների ընդհանուր քանակի, ամուսնալուծության պահանջ ներկայացնողների, ամուսնալուծությունների հիմնական պատճառների և հիմքերի, ինչպես նաև 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 1-ը ՀՀ ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնությունների և …

Սկեսուրն ու ամուսինը ծեծել են կնոջը, հետո գլորել աստիճաններից ցած ու խոշտանգված մարմինը քարշ տվել տուն

Սկեսուրն ու ամուսինը ծեծել են կնոջը, հետո գլորել աստիճաններից ցած ու խոշտանգված մարմինը քարշ տվել տուն

«Քրոջս ծեծելով սպանել են իր ամուսինն ու սկեսուրը, իսկ ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ ծածկադմբոց անի ու մեղավորները չպատժվեն»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդեց հոկտեմբերի 1-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի քույրը՝ Հասմիկ Պետրոսյանը: Նա մի զարհուրելի պատմություն պատմեց իր վաղամեռիկ քրոջ ամուսնական կյանքի մասին, ինչից պարզ դարձավ, որ 20-ամյա կինը մշտապես ծեծվել, …

«Այնքան ծեծիր, որ երեխային կորցնի…»

«Այնքան ծեծիր, որ երեխային կորցնի…»

«Երեք երեխաների մայր եմ: Մեր ընտանիքի նյութական վիճակը բավականին ծանր է և  հաճախ երեխաներիս քաղցած եմ պառկեցնում քնելու: Երևի կմտածեք, թե այդպիսի պայմաններում ինչու՞ եմ երեք երեխա ունեցել: Առաջնեկս աղջիկ էր: Ամուսինս պնդեց, որ երկրորդն ունենանք, գուցե տղա լինի: Երկրորդն էլ աղջիկ ծնվեց: Այդ ժամանակ նա կայուն աշխատանք չուներ: Չնայած հաղթանդամ ու աշխատունակ լինելուն, նա …

Երկրաշարժն ընդամենը առիթ էր` բացահայտելու բռնարարի դեմքը

Երկրաշարժն ընդամենը առիթ էր` բացահայտելու բռնարարի դեմքը

1988-ի ահավոր երկրաշարժի առաջացրած հոգեբանական ծանր ու անառողջ մթնոլորտն, անշուշտ, իր վատ հետևանքներն ունեցել է մարդկանց վարքագծի վրա: Սակայն այնուամենայնիվ, այն չէր կարող ավելի հզոր լինել, քան մարդկային բարձր բարոյականությունն ու սերը:
Ներկայացնում ենք չորս իրական պատմություն, որոնց հերոսները կանայք են, ովքեր ոչ միայն երկրաշարժի դառնությունն են ճաշակել, այլև կորցրել են ընտանիքը, արժանապատվությունն ու երջանկությունը: Այս …

«Միգուցե ավելի լավ էր ամուսինս կենդանի լիներ ու ծեծե՞ր ինձ…»

«Միգուցե ավելի լավ էր ամուսինս կենդանի լիներ ու ծեծե՞ր ինձ…»

Տարիներ շարունակ ամուսնու կողմից ենթարկվելով ծեծի, ստորացման ու խոշտանգումների, նրա մահվանից հետո կինը «կարոտով է » հիշում այդ ամենը…պատճառը մենությունն է, բայց մի՞թե այն կարող է ավելի տառապալի լինել, քան բռնությունը…
Պատմում է 68-ամյա մի կին
«Ինչ որ ունեի այս կյանքում, արդեն կորցրել եմ: Դրա համար էլ հիմա, առանց վախենալու, կարող եմ պատմել իմ մասին: Նստած եմ …

«Ուզում եմ ապրեմ մի տան մեջ, որի պատերը հացից լինեն, իսկ  տանիքը` պանրից»

«Ուզում եմ ապրեմ մի տան մեջ, որի պատերը հացից լինեն, իսկ տանիքը` պանրից»

Փոքրիկ Արամը միշտ երազել է  կուշտ փորով քնելու մասին: Իր եղբոր հետ ապրելով մի աղքատ ընտանիքում` երեխաները ոչ միայն չքավորություն են տեսել և քաղցած քնել, այլ նաև ականատես եղել, թե ինչպես են իրենց պապիկն ու հայրը ծեծում իրենց մորը:
«Մաման ամեն գիշեր լաց ա լինում ու ասում ա, որ մեզ սիրում ա, բա էլ ինչու՞ ա …

«Հարազատ քեռիս ինձ փախցրեց աներձագին հանձնելու նպատակով»

«Հարազատ քեռիս ինձ փախցրեց աներձագին հանձնելու նպատակով»

Պատմում է ԿԻԿ- ի շահառուներից մեկը.
«Ծնվել և մեծացել եմ գյուղում: Իմ տարիքում (այն ժամանակ 15 տարեկան էի) շատ աղջիկներ դեռ տիկնիկներով էին խաղում, իսկ ինձ իմ կամքին հակառակ ամուսնացրեցին մի անծանոթ տղամարդու հետ: Մի օր քեռիս իր աներձագի հետ եկավ քոլեջ և ասաց, որ տատս է մահացել (հորս մայրը) ու ինքը եկել է ինձ տանելու: …

«Ինձ փոքր էրեխու պես պատժում էր, ծեծում ու անկյուն էր կանգնեցնում էնքան, մինչև ներողություն խնդրեմ»

«Ինձ փոքր էրեխու պես պատժում էր, ծեծում ու անկյուն էր կանգնեցնում էնքան, մինչև ներողություն խնդրեմ»

Կանանց նկատմամբ կիրառվող բռնությունը հիմնախնդիր է, որի դեմ պայքարում են ողջ աշխարհում: Եվ որքան էլ մենք` հայերս, մեզ համարենք կնամեծար ազգ, միևնույնն է, մեր հասարակությունը նույնպես զերծ չէ այդ «ժանտախտից»:
Երեսունհինգամյա Արևիկը (անունը փոխված է), ամուսնության 18 տարիների ընթացքում պարբերաբար ենթարկվելով ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական բռնությունների, ի վերջո,  ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան:
«Տասնվեց տարեկան էի, երբ …

Ընտանեկան բռնությունը և դրա տեսակները

Ընտանեկան բռնությունը և դրա տեսակները

Ընտանեկան բռնությունը միտումնավոր արարքների մի ամբողջ շղթա է, որով ընտանիքի մի անդամը մյուսի հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով հարկադրում է նրան կատարել իր ցանկությունները և թելադրում է նրան իր կամքը:
Այդ մարդիկ կարող են լինել ամուսնացած, ամուսնալուծված կամ կարող են ամուսիններ չլինել, կարող են ապրել համատեղ կամ պարզապես հանդիպել: Այն կարող է կատարվել մշտապես կամ ժամանակ առ …

Վերջին 6 ամսվա ընթացքում Արգենտինայում մահացել է 126 կին ընտանեկան բռնության հետևանքով

Վերջին 6 ամսվա ընթացքում Արգենտինայում մահացել է 126 կին ընտանեկան բռնության հետևանքով

2010թ.-ի հուլիսին արգենտինական La Casa de Encuentro կազմակերպությունը հրապարակել է մի զեկույց, որտեղ նշվում է, որ 2010թ.-ի վերջին 6 ամսվա ընթացքում Արգենտինայում մահացել է 126 կին ընտանեկան բռնության հետևանքով:
Ի տարբերություն 2009թ.-ի առաջին 6 ամսվա տվյալների, այս տարի նկատվում է ընտանեկան բռնության հետևանքով մահվան դեպքերի աճ` ընդհուպ մինչև 40%-ով: Նշենք, որ 126 զոհից միայն 18-ն է …